Հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել Աֆղանստանում. մահապարտը Հերաթ նահանգում մարզային ադմինիստրացիայի շենքի առջեւ ավտոմեքենա է պայթեցրել:

Associated Press-ի տեղեկություններով, պայթյունի հետեւանքով զոհվել է 20 մարդ` քաղաքացիական անձինք եւ ոստիկաններ:
Նշվում է, որ ահաբեկչությունը կազմակերպվել է օրվա այն ժամին, երբ շենքի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքված եղել` բարձրաստիճան պաշտոնյաներին հանդիպելու նպատակով:

RBC-ն հաղորդում է, որ ամերիկացի զինծառայողները համաձայնության են եկել աֆղանցիների հետ, որ գիշերային ռեյդեր եւ խուզարկություններ չեն անցկացնելու գիշերային ժամերին` փոխանցելով այդ գործառույթներ անվտանգության ծառայություններին:

Այդպիսով, ՆԱՏՕ-ն որոշել է ապահովել իրեն խաղաղ բնակչության սպանության գործում զինվորների մասնակցության հետ կապված քննադատությունից: