Անցյալ տարի Հռոմի իշխանությունները արգելել էին երեկոյան ժամերին ալկոհոլային խմիչքների կիրառումը քաղաքի փողոցներում:
Սակայն ցանկանալով լիարժեք կարգ ու կանոն հաստատել փողոցներում` նրանք ավելի հեռուն են գնացել. այժմ քաղաքի պատմական հատվածում արգելվում է ուտելը:
Ինչպես հաղորդում է «Իտալիա պո-ռուսկի»-ն, նոր արգելքը ուժի մեջ կմըտնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ից: Օրենքը խախտողներին սպառնում է տուգանք 25-ից մինչեւ 500 եվրոյի չափով:
Բացի այդ, Հռոմի քաղաքային իշխանությունները եւս օրենք են ընդունել, որի համաձայն, ով ծամոնը գցի գետնին, ոչ թե աղբարկղը, պետք է 50 եվրոյի չափով տուգանք մուծի:




























