Թուրքիայի Էլազըղ նահանգում ապրիլի 9-ի երեկոյան սկսված ուժեղ պտուտահողմը քանդել է բազմաթիվ տների կտուրներ, օդ բարձրացրել եւ մոտ 100 մետր տարել տրակտոր եւ մարդատար ավտոմեքենաներ:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` պտուտահողմը Էլազըղի Մադենի շրջանում ճանապարհային շինարարությամբ զբաղվող ընկերությանը պատկանող պլաստիկ կոնտեյները եւս օդ է բարձրացրել: Նշվում է, որ պտուտահողմի պահին կոնտեյների մեջ են եղել 12 բանվորներ, որոնցից 4-ը տեղում, 2-ը` հիվանդանոց տանելու ճանապարհին են մահացել: Մյուս բանվորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: