Ղրղըստանի հարավում` Ջալալաբադ քաղաքում ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել, մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը: Հանրահավաքի կազմակերպիչների գնահատմամբ, հավաքվածների թիվը հասնում է 20 հազարի: Ներքին գործերի վարչությունը հաղորդում է երկու հազար մասնակիցների մասին:
Ինչպես հաղորդում է 24.kg-ն, մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը: Նրանք վրդովված են, որ վարչապետ Օմուրբեկ Բաբանովը չի կատարել խոստումը եւ 7 տոկոսի վարկ չի տրամադրել գյուղացիներին, ավելին, ավելացրել է էլեկտրաէներգիայի գները:




























