Երեւանում, ապրիլի 9-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 17.30-ին Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցի թիվ 1 տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից թունավորվել է տան բնակչուհի 37-ամյա Արեւիկ Եղիազարյանը:

Ապրիլի 8-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով Ջամբուլի փողոցի թիվ 30 տնից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հիշյալ տան բնակիչ, 4-ամյա Վարդուշ Պողոսյանը   եւ  Հնոցավան 1-ին շարքի թիվ 14 տան բնակիչներ, 11-ամյա Մինաս Նիկողոսյանն ու 14-ամյա Հովհաննես Նիկողոսյանը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են Ջամբուլի փողոցի թիվ 30 տանը ջեռուցման կաթսայի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: