Գյումրի-Այգաբաց ճանապարհի 7-րդ կմ-ին, ապրիլի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























