Երեւանում, ապրիլի 9-ին, ժամը 21.00-ին, Այվազովսկիի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտովթարի հետեւանքով «Նիսան»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























