Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի  հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝  հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Կարգապահական տուժը տրվել է այն բանի համար, որ վերջինս չի կատարել իր վերադասի հանձնարարականը, որը տրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012թ-ի մարտի 15-ի թիվ 01/06/2552-12 գրությունով: Մանսնավորապես չի կատարել լիազորված պետական մարմնի` ՀՀ-ից ս/թ.մարտի 19-ից մարտի 23-ը չբացակայելու մասին հանձնարարությունը, ինչով խախտվել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության, 2008 թվականի մարտի 17-ի կնքված թիվ 134 աշխատանքային 2.5 կետի ա/ եւ գ/ ենթակետերի պահանջները: Ինչպես նաեւ իր մեղքով աշխատանքային պարտավորությունները կատարվել է ոչ պատշաճ, մասնավորպես` ՀՀ-ից իր բացակայության ժամանակահատվածում ռեկտորի հրամանով, առանց լիազորված պետական մարմնի  որոշման իր պարտականությունների կատարումը հանձնարարվել է այլ անձի, ինչով խախտվել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը: