Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Պեկին սկսվել է սկանդալով։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Պեկինի օդանավակայանում Էրդողանի թիկնապահների զենքերը տեղափոխող հատուկ մեքենան ուշ է մոտեցել օդանավին, ինչի պատճառով թիկնապահները թույլ չեն տվել Էրդողանին լքել օդանավը։
Օդանավում գտնվող թուրք գործարարները, լրագրողները եւ թիկնապահները լքել են օդանավը, որից հետո Էրդողանը ստիպված է եղել մոտ 30 րոպե օդանավում սպասել, մինչ թիկնապահները կստանան զենքերը։
Դեպքի կապակցությամբ թուրքական կողմը մեղադրել է չինական կողմին։




























