Երիտասարդը կրակել է անցորդների վրա Նովոռոսիսկի կենտրոնում. վիրավորվել է 65-ամյա թոշակառուն:
Ինչպես հաղորդում է Life News-ը, 24-ամյա Սարգիս Ա.-ն, դուրս գալով խանութից, հանել է Մակարով տեսակի ատրճանակը եւ սկսել կրակել անցորդների վրա:
Զոհերի թիվը շատ ավելին կլիներ, եթե անցորդները չհասցնեին ժամանակին խուսանավել: Կրակոցներ լսելով` մարդիկ ուղղակի պառկել էին գետնին:
Երիտասարդը ձերբակալվել է: Փաստի առթիվ նախաքննություն է իրականացվում:




























