Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգում հետախուզական թռիչք իրականացնող իսրայելական 2 անօդաչու սարքերին նկատած Թուրքիայի հակաօդային ուժերը ոչինչ չեն ձեռնարկել։

Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ ինտերնետում հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ նշվում է, որ իսրայելական անօդաչու սարքերին նկատած թուրքական հակօդային ուժերին հրաման չի տրվել հարվածելու, ավելին, հրամայվել է անջատել ռադարները, որի պատճառով որոշ ժամանակ Թուրքիայի օդային ավազանը մնացել է անպաշտպան։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 2011-ի սեպտեմբերի 9-ին։ Հաթայ նահանգում գտնվող ռադարներն անմիջապես գրանցել են իսրայելական անօդաչու Heron սարքերին, որից հետո իսրայելական անօդաչու սարքերին նկատել են Դիարբեքիր ռազմաօդային բազայի F-16 օդանավերը։

Ձանյագրության մեջ նշվում է, որ թուրքական հակաօդային մի քանի մարտկոցներ պատրաստ սպասել են հրամանի՝ հարվածելու անօդաչու սարքերին, սակայն թույլտվություն այդպես էլ չեն ստացել։