Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգ է մեկնել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի՝ Սիրիայի գծով հատուկ բանագնաց Քոֆի Անանը։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Հաթայից հետո Քոֆի Անանը 13։30-ին ուղղաթիռով կմեկնի Քիլիս նահանգ, որտեղ կհանդիպի սիրիացի գաղթականների հետ։ Այնուհետ Անանը կրկին կվերադառնա Հաթայ եւ հանդես կգա մամուլի ասուլիսով։

Թուրքիայում կես օր մնալուց հետո Անանը կուղեւորվի Իրան։