Թուրքական Կարմիր մահիկի նախագահ Ահմեդ Լութֆուն քրիստոնեական Սուրբ Զատիկ տոնի կապակցությամբ այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան։

Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝  Պոլսո Հայոց պատրիարքարանում Կարմիր մահիկի նախագահը փակ հանդիպում է անցկացրել Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի հետ։

Կարմիր մահիկի կողմից պատրիարքարանին է հանձնվել սնունդ եւ հագուստ, որոնք պատրիարքարանը կբաժանի կարիքավորներին։

Կարմիր մահիկի նախագահը նշել է, թե իրենք Սուբ Զատիկի կապակցությամբ են այցելել Հայոց պատրիարքարան եւ շնորհավորել քրիստոնյա եղբայրներին։