Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Թուրքիայի քաղաքացի Ալի Գյունեշի հայցն ընդդեմ Թուրքիայի հանրապետության։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում 2004-ին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեմ խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանները մոտ հեռավորությունից արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների վրա։ Ցուցարաներից Ալի Գյունեշը ոստիկանության գործողություններն անհամաչափ է համարել եւ իր իրավունքների պաշտպանության համար հասել մինչեւ ՄԻԵԴ։

ՄԻԵԴ-ը բավարարել է Ալի Գյունեշի հայցը՝  պարտադրելով Թուրքիայի հանրապետությանը՝ Ալի Գյունեշին վճարել 10 հազար եվրո բարոյական փոխհատուցում եւ 1500 եվրո՝ դատական ծախսերի համար։