«Միավորված հայեր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանդես է գալու միանգամայն նոր կարգախոսով` «Երրորդ ուժ, նոր ուժ, նոր դեմքեր»:
Կուսակցության ներկայացուցիչների մեկնաբանմամբ` «Միավորված հայեր» կուսակցությունը երրորդ ուժ է, նոր ուժ, որը պետականամետ է եւ կենտրոնաձիգ: Ըստ կուսակցության խորհրդի անդամ, ակադեմիկոս Գուրգեն Հովսեփյանի, իրենց ընտրացուցակում ընդգրկված մարդիկ նոր դեմքեր են, գիտնականներ, իրավաբաններ, կանայք եւ երիտասարդներ, ովքեր ունեն նոր խոսք ու նոր գործելաոճ եւ առաջին անգամ են առաջադրվել ԱԺ ընտրություններին:
«Ժողովուրդը ունի նոր` ոչ ընդդիմադիր եւ ոչ իշխանամետ դեմքերի կարիք, ովքեր բնավ օլիգարխներ չեն, կարող են իրենց շուրջը միավորել բոլոր «առողջ» քաղաքական ուժերին` ի նպաստ սոցիալ-իրավական, ժողովրդավարական պետության ստեղծմանը: Մենք բռնել ենք իրավունքի գերակայությամբ եւ օրենքի գերիշխանությամբ պետության կյանքի կոչման ուղին»,- մեկնաբանել է Գուրգեն Հովսեփյանը:




























