Ազգային ժողովի ապրիլի 10-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով:

ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ, ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստը հայտարարել է չկայացած: