Իրենց սկանդալային վարքով հայտնի իրավապաշտպան Femen շարժման ակտիվիստուհիներն այս անգամ բաց կրծքով պաշտպանել են կանանց աբորտ անելու իրավունքը: Իրենց թոփլես ակցիան անցկացնելու համար նրանք ընտրել են Կիեւում Սոֆիայի տաճարի զանգակատունը:

Femen-ի 5 ակտիվիստուհիներ հավաքվել են զանգակատանը եւ եւ այնտեղից 7 մետրանոց պաստառ կախել, որի վրա սպիտակով գրված է եղել «STOP»:

«Ահազանգը տեղեկացնում է քաղաքին եկեղեցու եւ պետության ավազակային դավադրության մասին, որի նպատակն է վերահսկողություն սահմանել կանանց` երեխա ծնելու վրա: Այս տխմարությունն իր արտահայտությունն է ստացել 10170 օրինագծի մեջ` հղիությունն ընդհատելու կանանց իրավունքից զրկելու մասին: Նախաձեռնությունն առաջ է քաշել առնետի տեսքով մի պատգամավորի կողմից` քրիստոնեական համայնքի հանձնարարականով»,-ասված  հայտարարության մեջ, որը հրապարակվել է Femen-ի Twitter-ի բլոգում:

Ակցիայի 4 մասնակիցների, «ավանդության» համաձայն, տարել են ոստիկանության բաժին, 5-րդ աղջիկը, ամենայն հավանականությամբ, կարողացել է փախչել: Դեռ հայտնի չէ, թե երբ նրանց ազատ կարձակեն, սակայն, ըստ ամենայնի, Femen-ի ակտիվիստուհիները իրենց շարժման 4-րդ տարեդարձը (այն այսօր է) կկարողանան նշել տանը, հաղորդում է ТСН-ը:

Ելնելով աբորտի դեմ հանդես եկողների այն հիմնավորումից, թե դա մանկասպանություն է, Femen-ի ակտիվիստուհիները կոչ են անում օրենսդիրներին տղամարդկանց ձեռնաշարժությունը (օնանիզմը) հավասարեցնել ապագա սերունդների ցեղասպանության կամ առնվազն ազգի գենոֆոնդի մսխման առանձնապես խոշոր մասշտաբներով: