Ռուսական «Փակ դպրոց» սերիալի տասարաններից մեկի նկարահանումները մոսկվացիները  կաթվածահար են արել 7 անգամ: Սյուժեով սերիալի հերոսուհիներից մեկը` Ելենան (Կսենիա Էնտելիս) ողբերգականորեն լճում կորցնում է որդեգրած զավակին` Իգորին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱՄԵԴԻԱ կինոստուդիայի  в PR-բաժանմունքում, նկարահանող խումբը տեսարանը վերանկարահանել է 12 անգամ: «Խնդիրները ծագել են դեռեւս փորձի ժամանակ: Սցենարով իմ հերոսուհին մեկ րոպեով շեղվում է եւ չի նկատում, թե մանկասայլակն ինչպես է գլորվում լիճը: Մենք սկսեցինք փորձ անել: սայլակը մոտեցավ լճին: Այստեղ ծառերի հետեւից դուրս պրծավ մի կին` բղավելով.  «Ինչ եք դուք անում» եւ հասավ սայլակը կանգնեցնելու, իսկ մենք` նրան: Բարի կինը հանգստացավ միայն այն ժամանակ, երբ ցույց տվեցինք նկարահանման փաստաթղթերը»,- պատմել է դերասանուհի Կսենիա Էնտելիսը:

Անցորդները, չհասկանալով, որ նկարահանում է ընթանում, սկսել են ձյան վրայից բարձրացնել սյուժեով հիստերիայի մեջ գտնվող դերասանուհուն, մի տղամարդ շանն ուղարկել է մանկասայլակը ջրից հանելու, մեկ ուրիշն էլ հավաքել է ԱԻՆ-ի հեռախոսահամարը:

Դպրոցականների խումբը սկսել է հանգստացնել «վշտակորույս մորը»: Եւ միայն 12-րդ դուբլից է հաջողվել նկարահանել տեսարանը:

Օրվա արդյունքները.

- Մանկասայլակը սուզել են 12 անգամ,

- Անցորդները կադրում հայտնվել են  7 անգամ,

- Շները ջուրն են նետվել 1 անգամ,

- ԱԻՆ ծառայություն են փորձել կանչել 1 անգամ, ոստիկանություն` 4, շտապօգնություն` 2 անգամ: