Անգլիական Լիդս քաղաքի դատարանը մի քանի տարով ազատազրկման է դատապարտել էստոնացի կողոպտիչներին, որոնք մի քանի տարի շարունակ ահաբեկում էին ողջ Եվրոպան: Ընդհանուր առմամբ, վանդակաճաղերի հետեւում է հայտնվել 8 մարդ, ավազակախմբի ղեկավարը Յաննո Հեյնոլան է, ով դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում է «Բիրժեւոյ լիդերը», ավազակախումբը մոտ 150 ավազակային հարձակում կատարել Ֆինլադիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Մոնակոյի եւ Շվեդիայի ոսկեղենի խանութներում:

Գողացվել են թանկարժեք իրեր 100 միլիոն ֆունտի չափով: Ոստիկանությունը ենթադրում է, որ գողոնի մի մասը կողոպտիչները վաճառել են Արեւմտյան Եվրոպայի պետություններում:

Հեյնոլային հաջողվել է հայտնաբերվել մատնահետքերով, որոնք վերցվել են ծխախոտի տուփից, որը նրանք նետել էին կողոպուտի վայրում: Հանցագործը ձերբակալվել է Գերմանիայում, որտեղից իշխանությունները նրան տեղափոխել են Լիդս: Ավելի ուշ ձերբակալվել են խմբավորման մյուս անդամենրը, որից հետո տեղի է ունեցել դատը:

Ոստիկանությունը պարզել է, որ Հեյնոլան հավաքել է իր խմբավորումը 2004-ին, երբ Էստոնիան դարձել է Եվրամիության լիարժեք անդամ: Երկրի քաղաքացիները հնարավորություն են ստացել առանց վիզայի թռիչքներ կատարել Եվրոպայում, ինչից էլ օգտվել են հանցագործները: