Վրաստանի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին լուրջ մեղադրանքներ է ներկայացրել միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլիին` անվանելով նրան նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության պահպանման երաշխիք:
Ապրիլի 10-ի մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է որ «Վրացական երազ» քաղաքական կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանաշվիլին ամերիկացիների կարգադրությամբ ամրապնդել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ նրա իշխանական թիմի դիրքերի պահպանման երաշխիքները, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ն:
Նա մեղադրել է Իվանաշվիլիին եւ Սահակաշվիլիին գաղտնի դավադրության մեջ եւ դավադրության մի մասը անվանել է օրենսդրական նախաձեռնությունը, որի շնորհիվ օլիգարխը կարող է ստանալ քաղաքական պաշտոն:




























