Լոնդոնը գլխավորում է մոլորակի խոշորագույն մեգապոլիսների տասնյակը, որտեղ նախընտրում են ապրել հարուստները: Այսպիսին են BBC-ի կազմած վարկանիշային հետազոտության արդյունքները:

Երկրորդ տեղում Նյու Յորքոն է, երրորդում` Հոնգկոնգը: Տասնյակում են հայտնվել նաեւ Փարիզը, Սինգապուրը, Մայամին, Ժնեւը, Շանհայը, Պեկինն ու Բեռլինը, հաղորդում է Utro.ru-ն:

Վարկանիշը կազմվել է այն մարդկանց կենսակերպի հետազոտման հիման վրա, ում կարողությունը անցնում է 25 մլն դոլարից:

Քաղաքների ընտրությունը կատարվել է մի շարք առանցքային ցուցանիշների հիման վրա, այդ թվում կյանքի որակը, գործարար ակտիվության մակարդակը, քաղաքական ազդեցությունը, մշակութային կյանքի ինտենսիվությունը, սոցիալական կայունությունը, կրթության համակարգը, բարձր հարմարավերտությամբ բնակավայրի առկայությունը: