Mega Millions-ի երկրորդ հաղթողը ոչ թե մեկ, այլ երեք մարդ է. դպրոցի երկու ուսուցիչները եւ կրթական հաստատության ադմինիստրատորը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել է, որ Մերիլենդ նահանգում գնված տոմսերից մեկը հաղթել է, սակայն շահողների անունները չեն հրապարակվում, հաղորդում է Lenta.Ru-ն:
Հիշեցնենք, որ համաշխարհային վիճակախաղերի պատմության մեջ խոշորագույն ջեքփոթը` 640 միլիոն դոլար, ԱՄՆ-ում խաղարկվել էր մարտի 30-ին:




























