«Ժառանգությունը» կոչ չի անում մոռանալ Հայաստանի երեք նախագահներին, նրանց պետք է շնորհակալություն հայտնել արժանիքների, եւ քննադատել` թերությունների համար:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է ժողովուրդն արձագանքել բոլոր երեք նախագահներին շնորհակալություն հայտնելու, բայց նոր Հայաստանին ճանապարհ բացելու իր կոչին:

Հովհաննիսյանի խոսքով` ժողովուրդը եւ քաղաքական գործիչները, այդ թվում` նախագահները, պետք է գիտակցեն, որ  գտնվում են նոր Հայաստանի շեմին. «Կարծում եմ` նրանք, ովքեր անմիջականորեն կամ միջնորդավորված  մասնակցում են այս ընտրություններին, ցանկանում են դա, թե ոչ, պետք է գիտակցեն, որ Հայաստանի ապագան պետք է տնօրինվի առանց իրենց»:

Նշենք, որ 2007թ. մայիսին «Ժառանգությունն» ստացել էր ընտրողների ձաների 6%-ը` խորհրդարանում ունենալով յոթ մանդատ: