Իսրայելի 31-ամյա բնակչուհի Թամար Մայա Բրաուները մեկ տարվա ընթացքում նիհարելով 90 կգ-ով, մահացել է անորեքսիայից:
Դեռեւս մեկ տարի առաջ Թամարը, ով աշխատում էր «շտապօգնության» ծառայությունում որպես բուժքույր, կշռում էր 120 կգ:
Մահվան նախօրեին նա ընդամենը 30 կգ քաշ է ունեցել:
Նա խիստ դիետա է պահել եւ չի կարողացնել ժամանակին դադարեցնել: Վերջին ամիսներին նա փորձել է վերադառնալ նորմալ կենսակերպի, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից:
Ինչպես հաղորդում է MIGnews-ը, ներկայումս Իսրայելում քննարկվում է նախագիծը, որն ստպողական հասպիտալացում է պահանջում անորեքսիայով տառապողների համար: Իսկ ավելի վաղ երկրում հրաժարվել էին չափազանց նիհար մոդելներից:
Նշվում է, որ Իսրայելում տարեկան 35 մարդ (հիմնականում կանայք) է մահանում անորեքսիայից:




























