Գիտնականները կարծում են, որ ապենդիցիտը (կույր աղիքի բորբոքումը) կարելի է բուժել առանց վիրահատության: Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հակաբակտերիալ թերապիան արդյունավետ է 63%- դեպքում, երբ բարդացումներ չկան:

Հետազոտությունների ընթացքում  հիվանդներից 430-ը ենթարկվել են վիրահատության, իսկ  470 –ը հակաբիոտիկներ են ընդունել: 

Հակաբակտերիալ միջոցներով բուժում ստացածների 63%-ը հաջողությամբ ավարտել են թերապիան եւ  տարվա ընթացքում նրանց մոտ ախտանիշներ ի հայտ չեն եկել:

Հետազոտության արդյունքում գիտնականները խորհուրդ են տալիս բուժումն սկսել հակաբակտերիալ պրեպարատներով, սակայն նշում են, որ պերիտոնիտի ախտանշանների դեպքում ավելի նախապատվելի է ապենդիցիտի հեռացումը: