Ռուսաստանի երկու քաղաքացիների ձերբակալել են Թեհրանում: Նրանք միասին աշխատում էին ղազախա-իրանական ընկերությունում, այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ տպագրության բաժինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ապրիլի 5-ին Թեհրանում ձերբակալվել են ղազախա-իրանական համատեղ «Զար-Կուխ» ընկերության` ոսկու ստացման գործում մասնագիտացած աշխատակիցները, որոնց թվում կան Ռուսաստանի երկու քաղաքացիներ Ա.Ս. Կայսին եւ Ա. Պ. Ռոմանենկոն»,-ասված է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի մեկնաբանության մեջ:

Իրանում ՌԴ դեպանությունը հրատապ քայլեր է ձեռնարկում ձերբակալվածների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ:

Միջադեպի մասին տեղեկացվել է ԻԻՀ-ի ԱԳՆ-ն, որտեղ նոտա է ուղարկվել` հյուպատոսության աշխատակիցների եւ ռուս քաղաքացիների հանդիպումը կազմակերպելու խնդրանքով:

«Սպասում են իրանական կողմի պատասխանին»,-ասված է տեղեկության մեջ: