Իրանն ունի բավականաչափ միջոցներ, որպեսզի մի քանի տարի դիմանա նավթի վաճառքի լիակատար էմբարգոյին: Այդ մասին հայտնել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով իրանական լրատվամիջոցները:
«Մենք պետք է ասենք նրանց, որ մենք այնքան շատ ենք հավաքել, որ եթե մենք նավթ չվաճառենք երկու-երեք տարի, միեւնույն է երկրի համար հեշտ է լինելու»,-ասել է Ահմադինեժադը Օրմուզգան նահանգ կատարած այցի ժամանակ:




























