Հանդես գալով էստոնական հեռուստաընկերության (ETV) ծրագրում Էստոնիայի խորհրդարանի եւ ԵԽԽՎ-ի անդամ Անդերս Հերկելը քննադատության է ենթարկել Ադրբեջանի կառավարությանը` «այդ երկրի քաղաքացիների հանդեպ կիրառված պատիժների համար»:
«Քաղաքացիները խաղաղ ցույցով հայտնում են իրենց քննադատական կարծիքը: Գործում է երիտասարդ բլոգերների մի ամբողջ խումբ, որը որոշակիորեն քննադատում է իշխանություններին»:
«Ադրբեջանը կազմակերպում է մրցույթ, որը հայտնի է ամբողջ Եվրոպայում: Դա արժե օգտագործել` երկրի քաղաքական խնդիրների վրա ուշադրություն գրավելու համար»,-ասել է Հերկելը` նկատի ունենալով «Եվրատեսիլ-2012»-ը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2012»-ը տեղի կունենա Բաքվում, մայիսի վերջին տասնօրյակում:




























