Վրացական արտադրության առաջին անօդաչու սարքը փորձարկվել է ապրիլի 10-ին Թիֆլիսի ռազմական բազայի մոտակայքում:
Ինչպես հաղորդում է Newsru.com-ը, փորձարկումներին ներկա է եղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Վրաստանի ՊՆ-ն կարծում է, որ փորձարկումները հաջող են անցել` թեեւ տեղի են ունեցել «բարդ ռելիեֆային եւ եղանակային պայմաններում»:


























