Վերջին ամիսներին Հայաստանի ֆինանսական շուկայում նկատվում է հետեւյալ միտումը` ավանդների դոլարայնացումը նվազում է, վարկերինը` աճում: Սակայն ընդհանուր առմամբ` դոլարայնացման մակարդակը մնում է բարձր (ցուցանիշների մեծ մասո գերազանցում է 40%-ը):
2012 թ. փետրվարի դրությամբ ավանդների 61.2 %-ը արտարժութային է` 2011 թ. փետրվարի 65.3%-ի համեմատ: Ընդ որում` փետրվարին հունվարի համեմատ ավանդների ապադոլարայնացման միտումը շարունակվել է: Ցպահանջ ավանդների գծով դոլարայնացման մակսարդակը անհամեմատ ցածր է ժամկետային ավանդների համեմատ (համապատասխանաբար` 54.6 % եւ 74.3 %):
Վարկային շուկայում 2012 թ. փետրվարի դրությամբ դոլարային են վարկերի 62%-ը, նախորդ տարվա փետրվարի 57.3%-ի համեմատ:
Վարկերի դոլարայնացման աճը հիմնականում պայմանավորված է բանկերի մոտ դրամի արժեզրկման սպասումներով:



























