Թերթը գրում է, որ երեկ Ապարան նախընտրական քարոզչության գնալու ճանապարհին ՀԱԿ-ը գրաֆիկից առաջ էր ընկել, ուստի ճանապարհին մի քանի րոպե կանգնեցին՝ հանգստանալու:
«Այդ ընթացքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին մոտեցավ Ապարանի թիվ 14 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը: Նա սկսեց ներկայացնել, թե ինչեր է արել՝ պլակատներ է տեղադրել, սա է հավաքել, նա է հավաքել: Լեւոն Տեր-Պետրոսյանը, նկատելով, որ Ապարանում դեռ ձյունը չի մաքրվել՝ կատակեց. «Բա էս ձյու՞նը ինչի չես հավաքել»:
Ռազմիկ Պետրոսյանն էլ պատասխանեց. «Հլը չեմ ընտրվել, ինչի՞ մաքրեմ, երբ որ ինձ կընտրեն՝ կմաքրեմ»,- գրում է թերթը:




























