Մեկ շաբաթ առաջ Նազրանում հատուկ գործողության ընթացքում ահաբեկիչների փոխարեն սպանվել են տեղական երեք բնակիչներ։ Զոհվածների հարազատների հետ հանդիպել է Ինգուշետիայի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովը, որը խոստացել է պարզել եւ պատժել մեղավորներին, հայտնում «Իզվեստիա» թերթը։

Ապրիլի 3-ին հատուկ նշանակության ջոկատայինները քաղաքի փողոցներից մեկում  շրջափակել են  մեքենա, որի ներսում, ըստ օպերատիվ տվյալների, գտնվել են ստվերային հանցախմբի անդամներ՝ Սալման եղբայրները եւ Ջունեյդա Գարդանովան։ Երբ օպերատիվ ծառայության աշխատակիցները մոտեցել են մեքենային, նրանում նստած մարդիկ սկսել են  կրակել։ Պատասխան կրակով հատուկ նշանակման ջոկատը բառացիորեն  ցանց է սարքել մեքենան։

Ներսում 5 մարմին է հայտնաբերվել։ Բացի Գարդանով եղբայրներից, մեքենայում եղել են տեղական աղյուսային գործարանի եւս 3 աշխատողներ։

Տեղական ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը սպանված աշխատողներին շահիդներ է հայտարարել. նրանց մարմիններին իբրեւ թե հայտնաբերվել էին մահապարտների գոտիներ։ Զոհվածների հարազատները զայրացել են այդ տեղեկությունից։ Նրանց հանձնել են 100 հազարական ռուբլի փոխհատուցում։