ԱՄՆ պետքարտողար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանին մեղադրել այն բանում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դեռ պաշտոնավարում է:
Ապրիլի 10-ի երեկոյան ելույթ ունենալով Աննապոլիս (Մերիլենդ նահանգ) քաղաքի ռազմածովային ակադեմիայում` Քլինթոնը հայտարարել է, որ «մեր կառուցողական միջոցառումներին միանալու Ռուսաստանի մերժումը Ասադին թույլ է տալիս մնալ իշխանության ղեկին` լավ զինված վիճակում եւ հնարավորություն ունենալով արհամարհել սեփական տարածաշրջանի, ժողովրդի եւ աշխարհի պահանջները»:
ԱՄՆ-ի պետքարտուղարն ընդգծել է, որ Սիրիայում գոյություն ունի քաղաքացիական պատերազմի վտանգ, եւ խոստացել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ փորձել ՌԴ-ին համոզել թեկուզ եւ համատեղ այն միջոցների ընդունմանը, որոնք սիրիական ժողովրդին թույլ կտան հումանիտար օգնություն ապահովել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ապրիլի 11-12-ը Վաշինգթոնում տեղի կունենա «ությակի» երկրների ԱԳՆ-ների ղեկավարների գագաթաժողովը։ Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել էր, որ գագաթաժողովում մտադիր է քննարկել Սիրիայում ընդդիմության ներկայացուցիչների վրա ազդեցություն գործելու հնարավորությունը` նրանց կողմից ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի նախագծի իրագործման համար։ Քլինթոնի եւ Լավրովի երկկողմ հանդիպումը նշանակված է ապրիլի 12-ին։




























