ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական անգամ Սիրիայի իշխանություններին կոչ է արել հետեւել խաղաղության նախագծի պայմաններին, որն ավելի վաղ համաձայնեցվել էր ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի հետ, եւ դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն ընդդիմության դեմ մինչեւ ապրիլի 12-ի առավոտը։
ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները «խոր անհանգստություն» են արտահայտել երկրում դեպքերի զարգացմամբ, որտեղ շարունակվում են զինված բախումները՝ չնայած սիրիական իշխանությունների՝ մինչեւ ապրիլի 10-ը խոշոր քաղաքներից զորքերի եւ ծանր տեխնիկայի դուրս բերման խոստումներին, հայտնում է «Ազատություն» ռադիոն։
Քոֆի Անանն ավելի վաղ հայտարարել էր, որ նախկինի պես հավատում է իր առաջարկած խաղաղության նախագծի հաջողությանը, սակայն դրա համար մոտակա ժամերին սիրիական ղեկավարությանն անհրաժեշտ է «ամբողջովին փոխել ուղղությունը»։
Ապրիլի 10-ին Սիրիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Դամասկոսը ձեռնամուխ է եղել Անանի նախագծի իրականացմանը, սակայն նրա գործողությունները կարող էին ավելի վճռական լինել։




























