Մոսկվայում սպանվել է ադրբեջանցի իսլամական գործիչ Մեթին Մեհտիեւը: Նա ավելի վաղ գլխավորում էր Ռուսաստանի իսլամական մշակութային կենտրոնի միջազգային բաժինը:
33-ամյա Մեթին Մեհտիեւը սպանվել է ապրիլի 10-ի գիշերը: Նրա մարմինը հայտնաբերվել է նրա տան մոտակայքում: Նա դուրս է եկել` կնոջը եւ երկու ամսական երեխային դիմավորելու համար, երբ նրա վրա հարձակվել են եւ դանակահարել, այնուհետեւ այլանդակել են դեմքը:
LifeNews-ին իրավապահ մարմիններից հաղորդել են, որ մարմինը գտնվել է փողոցում` դանակահարված` վզի եւ դեմքի շրջանում:
Առաջինը նրա մահվան մասին տեղեկացրել է բլոգեր vainahsveras-ը: Նրա տեղեկություններով, դեպքի ականատեսը հինգ հոգու է նկատել, ովքեր հարձակվել են Մեհտիեւի վրա: Հանցագործների մեջ մեկ աղջիկ է եղել:




























