Վանկուվեր-Սեուլ չվերթն իրականացնող Korean Airlines-ի Boeing-777 օդանավը հարկադրված վայրէջք է կատարել կանադական ռազմական ավիաբազայի տարածքում` ռումբի մասին տեղեկության պատճառով: Օդանավում գտնվել է 149 ուղեւոր:
CBC News հեռուստաընկերությունը, վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրները, հայտնում է, որ հարկադրված վայրէջքի մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Korean Airlines-ի շտաբ-գրասենյակ զանգահարել եւ հայտնել են, որ օդանավի վրա պայթուցիկ սարք է տեղադրված:
Օդանավակայանին մոտենալու ժամանակ օդանավին ուղեկցել են կանադական ռազմաօդային ուժերի կործանիչները:




























