Ֆիլիպիններում հերթական ահաբեկչությունն է իրականացվել: Պայթյուն է տեղի ունեցել Ֆիլիպինների հարավում` Հյուսիսային Կոտաբատո նահանգի Կարմեն քաղաքի ավտոբուսային կայանում: Ռումբը տեղադրված է եղել ուղեւորական ավտոբուսում:
Նախապես հաղորդվում էր տաս զոհերի մասին, բայց հետո պաշտոնապես հայտարարվել, որ զոհվել է երկու մարդ: Վիրավորների թվում կան երկու երեխաներ, հաղորդում NEWS.ru.co.il-ը:
Հյուսիսային Կոտաբատոյի իշխանությունները ահաբեկչության մեջ մեղադրում են իսլամական ծայրահեղական խմբավորումներին:




























