Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման ձեւով պատիժը կրող Արարատ Մուրադխանյանի դիմումի հիման վրա ՀՀ քր. Օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով / կաշառք ստանալու պատրվակով խարդախություն/ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունից:
ՀՔԾ-ից նաեւ տեղեկանում ենք, որ նախաքննությամբ ստուգվում են դատապարտյալ Մուրադխանյանի փաստարկները` նույն հիմնարկի բուժսպասարկման բաժնի նախկին պետ Գոռ Խաչատրյանին դրամական գնումներ տալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:




























