Երեւանում, ապրիլի 10-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Մարգարյան փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 38-ամյա Արարատ Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ապրիլի 6-ից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:




























