Արարատ քաղաքում, ապրիլի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը, Կոմիտասի փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա մի հեծանվորդի, պատճառել վնասվածք եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ տղային «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 26-ամյա Ռոբերտ Ա.-ն:

Կատարվում է քննություն: