«Կանադայի ազգային գրադարան եւ արխիվներ» հաստատության գրասենյակում (Օտտավա), ապրիլի 5-ին տեղի է ունեցել «Արարատից Սիոն» ֆիլմի ցուցադրումը:

Միջոցառման նպատակն էր օտարերկրյա հանդիսատեսին ներկայացնել հայ ժողովրդի հարուստ մշակույթի քրիստոնեական ժառանգության յուրահատուկ պատկերը: Երուսաղեմում հայկական հոգեւոր ներդրման մասին պատմող այս ֆիլմը մեծ հետաքրքությամբ է ընդունվել ներկա Կանադայի Խորհրդարանի անդամների, օտարերկրյա դեսպանների, կանադացի մտավորականների եւ կանադահայերի կողմից: