ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը հավաստիացրել է, որ կիրականացնի հրադադարի պահպանման վերաբերյալ ստանձնած պարտավորությունը: Համապատախան հայտարարություն Անանը կատարել է Թեհրան կատարած այցի ժամանակ:
Նրա խոսքով, Սիրիայի իշխանությունները խոստանում են դադարեցնել կրակը ապրիլի 12-ին, հաղորդում է BBC-ին:
«Եթե բոլորը կողմերը չխախտեն համաձայնությունը, ես հույս ունեմ, որ հինգշաբթի օրը` ապրիլի 12-ին` Դամասկոսի ժամանակով ժամը 06.00-ին, մենք կկարողանանք իրադրության բարելավում նկատել եւ տեսնել առաջընթաց»,-հայտարարել է Անանը` Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհի հետ Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Քոֆի Անանը նախօրեին ժամանել է Իրան` Սիրիայի իրադրության շուրջ բանակցություններ վարելու համար: Մինչ այդ նա այցելել է թուրք-սիրիական սահմանի վրա գտնվող սիրիացի փախստականների ճամբարները:




























