Բարենպաստ եղանակային պայմաններում հյուսիսկորեական «Ընհա-3» հրթիռը` ծրագրի համաձայն կմեկնարկի ապրիլի 14-ին:
Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդում է ԿԺԴՀ-ի աղբյուրը:
Հիշեցնենք, որ Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը հայտարարել է, որ ապրիլի 12-16-ն ընկած ժամանակահատվածում հրթիռ է բաց թողնելու: Ճապոնիան կարծում է, որ դա բալիստիկ հրթիռի քողարկված փորձարկում է, եւ մտավախություն ունի, որ բեկորները կարող են ընկնել իրենց երկրի տարածքում:




























