Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կայցելի Լիբանան: Լիբանանի Մարոնիտների պատրիարք Բեշար Ռայը հայտնել է, որ քահանայապետը Բեյրութ կժամանի սեպտեմբերի 14-ին:
Ինչպես հաղորդում է MIGnews-ը, Պապը կհանդիպի Լիբանանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչների, այդ թվում նաեւ` նախագահ Միշել Սուլեյմանի հետ:
Ինչպես նշվում է պետության ղեկավարի ներկայացուցիչների հայտարարության մեջ, միջոցառումը «եւս մեկ անգամ կցուցադրի Լիբանանի եւ Վատիկանի միջեւ պատմական կապերի խորությունը, խաղաղության հնարավորությունը եւ միացյալ Լիբանանի շրջանակում տարբեր համայնքների գոյությունը»:
Ավելի վաղ Վատիկանը հաստատել էր, որ Բենեդիկտոսը Լիբանան կայցելի սեպտեմբերին:




























