Spirit of France առագաստանավի վրա Մանչեսթերի համալսարանի 200 ուսանողներ հարբած «դեբոշ» են սարքել Մեծ Բրիտանիայից Ֆրանսիա ուղեւորվելու ժամանակ: Մնացած ուղեւորները հարկադրված են եղել պատսպարվել անվտանգ վայրերում, որպեսզի պաշտպանվեն երիտասարդների անամոթություններից:
Ինչպես հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ-ը, ուսանողները առագաստանավ բարձրանալիս արդեն հարբած են եղել, իսկ հետո շարունակել են խմել:
Կապիտանը պատմել է, որ ուսանողները պարել են սեղանների վրա` շպրտելով շշերը եւ բաժակները: Ընդ որում, հարբած երիտասարդությունը` եւ տղաները, եւ աղջիկները, սկսել են մերկանալ: Համալսարանից հայտնել են, որ պատրաստվում են ուսումնասիրել միջադեպը:




























