ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը սկզբում  8,9 մագնիտուդ է արձանագրել, սակայն հետո գնահատականը նվազեցրել է  8,7-ի:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Բանդա-Աչեխ քաղաքից 495 կմ հարավ-արեւմուտք, իսկ օջախը` 33 կմ խորության վրա:
Ցնցումներն զգացվել են Թաիլանդում, Հնդկաստանում եւ Սինգապուրում, հաղորդում է  «Նեզավիսիմայա գազետան»:

Երկրաշարժի հետեւանքով  ավերածությունների եւ տուժածների մասին տվյալներ դեռեւս չեն ստացվել: Երկրի իշխանությունները նախազգուշացրել են ցունամիի մասին:

Այդ նախազգուշացումից հետո Աչեխ նահանգի բազմաթիվ բնակիչներ խուճապահար լքել են իրենց տները եւ գտնվում են  ժամանակավոր ապաստանի փնտրտուքների մեջ: Ինդոնեզական իշխանությունները փրկարարների ջոկատվ են ուղարկել տարածաշրջան, որին սպառնում է հսկայական ալիքը: