ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը մասնակիորեն համաձայն են «Ժառանգության» կողմից առաջ քաշված նախապայմանների հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին կայացած հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա պահանջել է, որ միասնական շտաբի ստեղծման հայտարարության տակ ստորագրեն քաղաքական կուսակցությունների առաջնորդները, ովքեր միացել են նախաձեռնությանը: Բացի այդ, Հակոբյանը առաջարկել է ստեղծել հանձնաժողով կամ աշխատանքային խումբ, որը կհետեւի բարեգործական հիմնադրամներին, որոնք նախընտրական կաշառք են բաժանում:

Հանդիպմանը ԲՀԿ-ն ներկայացնող Վարդան Օսկանյանը «Ժառանգության» առաջարկին հարցով է պատասխանել. «Դուք բավարարված կլինե՞ք, եթե մենք ձեզ հետ չլինենք»: «Մենք կարող ենք դուրս գալ կազմից ու օգնել ձեզ: Մենք լուրջ ռեսուրսներ ունենք, որոնք գործի կդնենք ընտրությունների ժամանակ»,-ասել է Օսկանյանը: Նա նաեւ նշել է, որ չի կարծում, որ բարեգործական հիմնադրամների գործունեությունը ընտրակաշառքների բաժանում է:

Իր հերթին, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշել է, որ շտաբի ստեղծման մասին քաղաքական որոշումը, եւ մնացած ամեն ինչն` աշխատանքային հարցեր են: «Մեր աշխատանքից է կախված, թե որքանով մենք կկարողանանք պայքարել ընտրակեղծիքների դեմ: Եթե մենք շարունակենք աշխատանքը, լուրջ հաջողությունների կհասնենք»,-նշել է Զուրաբյանը: Նա հավելել է, որ «Ժառանգության» առաջարկը `կապված հիմնադրամների հետ, միանգամայն ընդունելի է, սակայն ղեկավարների ստորագրման հետ կապված պահանջն անհասկանալի է: Բոլորին պարզ է, որ քաղաքական ուժը նման բանակցություններին մասնակցում է որպես քաղաքական ուժ, մենք լիազորված ենք ստորագրել փաստաթղթի տակ, ոչ ոք մեզ այդ լիազորությունից չի զրկել:

Իր Հերթին, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ խնդիր չի տեսնում դեկլարացիայի ստորագրման գործում ու նշել, որ փաստաթուղթը հենց ինքն էլ ստորագրելու է:

Նշենք, որ հաջորդ միասնական շտաբի ստեղծման վերաբերյալ հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին: Ավելի վաղ «Ժառանգություն» սպառնացել է դուրս գալ նախաձեռնությունից, եթե կուսակցության ներկացրած երկու առաջարկ-վերջնագրերը չիրագործվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը ապրիլի 4-ին համաձայնագիր են ստորագրել ընտրությունների վերահսկման համար միասնական շտաբի ձեւավորման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցած ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել փաստաթղթի տակ:
Արդեն ապրիլի 5-ին ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել ընտրությունների ընտրությունների քաղաքակիրթ անցկացման կանոներ մշակելու վերաբերյալ առաջարկով: