Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում, այսօր` ապրիլի 11-ին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Լաուրենտիու Հրիսթերայի եւ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:




























