Ինդոնեզիայում` Սումատրա կղզու վրա ապրիլի 11-ին տեղի ունեցած 8,7 բալ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժից հետո, ցունամիի վտանգ չկա: Այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յոuդհոյոն:

Նրա խոսքով, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնից 495 կիլոմետր հարավ-արեւմուտք գտնող Բանդա-Աչեհ քաղաքից տեղեկություններ չեն ստացվել զոհերի եւ ավերվածությունների մասին, հաղորդում է  Reuters-ը: