«Սպրավիդլիվայա Ռոսիա» խմբակցությունը` ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ, լքել է Պետական դումայի դահլիճը, որտեղ կառավարության գործունեության մասին զեկույցով հանդես էր գալիս ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Էսէռները վրդովված էին Աստրախանի վերաբերյալ հարցին Պուտինի տված պատասխանով:
«Որքան ինձ հայտնի է, ձեր գործընկեր Շեինը հացադուլ է սկսել, իսկ դատարան մինչ օրս չի դիմել: Անկեղծ ասած, նույնիսկ տարօրինակ է: Ինչու սոված մնալ, եթե դատարանը կարող է դեռ գլուխ բերել գործը, եւ բոլորը համաձայնելու են այդ որոշման հետ:
Պետք է դատարան դիմել»,-ասել է վարչապետը` խոսելով Աստրախանի քաղաքապետի ընտրությունների շուրջ ստեղծված իրադրության եւ Շեինի հացադուլի մասին, ով համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ:
Պուտինի ելույթից հետո, էսէռները վեր են կացել եւ դուրս եկել դահլիճից: Վարչապետը պատգամավորների այդ քայլին չի արձագանքել` շարունակելով պատասխանել հարցերին: Էսէռների հեռացումից հետո, դահլիճում աղմուկ է բարձրացել: «Կարելի է փոքր ինչ կամաց, դժվար է հաղորդակցվել»,-ասել է Պուտինը, հաղորդում է «Սվոբոդնայա պրեսա»-ն:
Պետդումայի դահլիճը լքած էսէռները արտահերթ նիստ են հրավիրել:




























